Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 86-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԿԱԴԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՓՈՔՐ ՄԱՆԹԱՇԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի սեփականություն հանդիսացող N11022020-08-0064 սեփականության իրավունքի վկայականով  փաստագրված,Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնք գյուղ Փոքր Մանթաշ 7-րդ փողոց 8 վարչական շենք հասցեում  գտնվող 08-115-0030-0063 կադաստրային ծածկագրով հողամասում կառուցված 1050,28քառակուսի մետր մակերեսով շենք–շինություններից առանձնացվող 604,94քառակուսի մետր մակերեսով շենք-շինությունը անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Փոքր Մանթաշի նախադպրոցական ուսումնական հաստատություն>>  համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:

          Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության՝ հողային օրենսգրքի  75-րդ հոդվածի  1-ի մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի  ապրիլի 12-ի N 286 որոշման 38-րդ կետի ա/ ենթակետով և 39-րդ կետով և հիմք ընդունելով, որ տարածքը չի գտնվում  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի   60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ  Է`

     1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի սեփականություն հանդիսացող N11022020-08-0064 սեփականության իրավունքի վկայականով  փաստագրված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնք, գյուղ Փոքր Մանթաշ 7-րդ փողոց 8 վարչական շենք հասցեում  գտնվող 08-115-0030-0063 կադաստրային ծածկագրով հողամասում կառուցված 1050,28քառակուսի մետր մակերեսով  շենք–շինություններից առանձնացվող 604,94քառակուսի մետր մակերեսով շենք-շինությունը անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Փոքր Մանթաշի նախադպրոցական ուսումնական հաստատություն>>  համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:

  2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԿԱԴԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner