Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Սաթենիկ Կոստանի Մարտիրոսյանի 2025 թվականի նոյեմբերի 3-ի N 6358 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Պեմզաշեն գյուղում Արտուշ Սամսոնի Մարտիրոսյանին (ծնված 1947 թվականի հուլիսի 5-ին), Սաթենիկ Կոստանի Մարտիրոսյանին (ծնված 1952 թվականի հուլիսի 10-ին), Գագիկ Արտուշի Մարտիրոսյանին (ծնված 1976 թվականի հոկտեմբերի 15-ին) և Հովսեփ Արտուշի Մարտիրոսյանին (ծնված 1987 թվականի հունվարի 15-ին պատկանող 2011 թվականի հունիսի 01-ի անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման №2777498 վկայականով փաստագրված 0,0830 հեկտար մակերեսով հողամասին և ամրակայված շենք- շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք, գյուղ Պեմզաշեն, 2-րդ փողոց, 1-ին փակուղի, 2 բնակելի տուն հասցեն: