Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արթիկի թիվ 3 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության 2025 թվականի մարտի 12-ի դիմումը /մտից N1476/ և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ է
1․ Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ բարձրախոս GEEPAS GMS8517N, նվիրաբերել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արթիկի թիվ 3 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ միջոցառումների արդյունավետ կազմակերպման նպատակով։
2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արթիկի թիվ 3 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագիր։ |