Ղեկավարվելով <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2023 թվականի օգոստոսի 11-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքում տեղական վճարների դրույքաչափի նվազեցման արտոնություն կիրառելու կարգը հաստատելու մասին>>N 115-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Արթիկի Միասք Մանուշյանի անվան գեղագիտական դաստիարակության կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության, <<Հոռոմի նախակրթարան>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության, <<Արթիկի մարզադպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության, <<Արթիկի թիվ 2 մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից Արթիկի համայնքապետարան ներկայացված զեկուցագրերը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Զեղչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ հաճախող երեխաների վարձավճարները՝ (համաձայն (հավելվածի)։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկման հաջորդող օրվանից։ |