Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29 -ի 1918-Նորոշման 1-ին կետով հաստատված կարգի 17-րդ և 18-րդ կետերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքաշինության մասին» օրենքի 14՝3 հոդվածի 5-րդ, 12-րդ, 14-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջգերատեսչական հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 104 եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
1․ Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակիչ Անանիկ Ռաֆիկի Ոսկանյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն գյուղում գտնվող 08-079-0004-0001 կադաստրային ծածկագրով արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության 0,4993 հա-ից 0,01 հա /08-093-0004-/ հողամասը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ կապի օբյեկտների հողերի գործառնական նշանակությամբ:
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանին՝
1) Հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխութան մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող պետական մարմնին և կոմիտեին՝ կցելով այդ փոփոխությունները հաստատելու մասին համապատասխան որոշման սահմանված կարգով հաստատված պատճենը:
2)Հողամասի նպատակային նշանակության փոփոխությունները պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի, հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառմանտվյալներումևհամայնքիհողայինհաշվեկշռում:
|
|
|