|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 մարտի 2025 թվականի N 471-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ <<ՄԵՂՐԱՇԵՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ>> ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 245-Ն և 2025 թվականի մարտի 21-ի թիվ 33-Ա որոշումները ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 245-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2025 թվականի բյուջեի <<Կրթություն (այլ դասերին չպատկանող)>> բաժնի <<Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին>> (4819) հոդվածում նախատեսված գումարից՝ 1530000 (մեկ միլիոն հինգ հարյուր երեսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, որպես նվիրաբերություն հատկացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի <<Մեղրաշենի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ նախակրթարանի սաների սննդի ծախսի, դաստիարակի և խոհարարի աշխատավարձի ֆինանսավորման նպատակով:
- Պարտավորեցնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի <<Մեղրաշենի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ ներկայացնել հաշվետվություն կատարված ծախսերի վերաբերյալ:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|