Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 2-րդ ենթակետով և հիմք ընդունելով Արմեն Ժորայի Ափոյանի 2023 թվականի նոյեմբերի 7-ի N 6924 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի, Արթիկ քաղաքի բնակիչ Արմեն Ժորայի Ափոյանին (ծնված՝ 1970 թվականի հունվարի 28-ին) պատկանող 2023 թվականի հունիսի 30-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N30062023-08-0029 վկայականով փաստագրված Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք քաղաք Արթիկ Սասունցի Դավթի փողոց 23/1 հասցեում գտնվող և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ Արմեն Ժորայի Ափոյանին(ծնված՝ 1970 թվականի հունվարի 28-ին) պատկանող 2023 թվականի հունիսի 30-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N30062023-08-0033 վկայականով փաստագրված Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք քաղաք Արթիկ Սասունցի Դավթի փողոց 21/7 հասցեում գտնվող հողամասերին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել մեկ ընդհանուր հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք Արթիկ քաղաք Սասունցի Դավթի փողոց 21/7 շինություն հասցեն: