|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 հունիսի 2025 թվականի N 875-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿԻ ՔԱՂՍՈՎԵՏԻ ԳՈՐԾԿՈՄԻ 1962 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի ԹԻՎ 12 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 27.1-րդ կետերով և հիմք ընդունելով Խաչատուր Ռաֆիկի Աղաքարյանի 2025 թվականի հունիսի 04-ի № 3066 դիմումը 1. Հայաստանի Հանրապետության Արթիկի քաղսովետի գործկոմի 1962 թվականի օգոստոսի 30-ի <<Արթիկ քաղաքի բնակիչ Հերիքնազ Վաղինակի Աղաքարյանին համաձայն քաղաքի գլխավոր հատակագծի տնատեղ հողամաս հատկացնելու մասին>> թիվ 12 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ <<Հերիքնազ Վաղարշակի Աղաքարյան>>-ի փոխարեն գրել՝ <<Հերիքնազ Վաղարշակի Ավետիսյան>>:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում իրազեկման օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(18.20 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|