Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի 2023 թվականի բյուջեի Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ բաժնի ,,Այլ ընթացիկ դրամաշնորհներ’’ (4639) հոդվածում նախատեսված գումարից՝ 60000 /վաթսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ, հատկացնել «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպությանը՝ որպես ««Ուրախ գույներ» նկարչական խմբակ Լեռնակերտ բնակավայրում» ծրագրի համաֆինանսավորման գումար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |