Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 8-րդ կետով, 9-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով, հիմքընդունելով Հաբեթ Խաչիկի Ավետիսյանի 2023 թվականի մայիսի 24-ի N 3245 դիմումը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հոռոմ գյուղում գտնվող Հաբեթ Խաչիկի Ավետիսյանին(ծնված՝ 1964 թվականի ապրիլի 25-ին), Ռուզաննա Հենրիկի Ավետիսյանին(ծնված՝ 1967 թվականի օգոստոսի 5-ին), Խաչիկ Հաբեթի Ավետիսյանին(ծնված՝ 1987 թվականի նոյեմբերի 13-ին) և Մուշեղ Հաբեթի Ավետիսյանին(ծնված՝ 1989 թվականի ապրիլի 23-ին) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Հոռոմ գյուղի հողային բարեփոխումների և տեղական հանձնաժողովի 1991 թվականի մայիսի 15-ի N1 որոշմամբ հատկացված, 08-067-0073-0004 կադաստրային ծածկագրով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Հոռոմ 8-րդ փողոց 4-րդ նրբանցք 5 անասնաշենք հասցեն:
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հոռոմ գյուղի 8-րդ փողոց 4-րդ նրբանցք 5 անասնաշենք հասցեում գտնվող Հաբեթ Խաչիկի Ավետիսյանին, Ռուզաննա Հենրիկի Ավետիսյանին, Խաչիկ Հաբեթի Ավետիսյանին և Մուշեղ Հաբեթի Ավետիսյանին պատկանող, 08-067-0073-0004 կադաստրային ծածկագրով հողատարածքում ինքնակամ կառուցված 168,78քմ արտաքին մակերեսով անասնաշենքը, 3,30 քմ արտաքին մակերեսով պատը ճանաչել օրինական:
3.Ընդունել ի գիտություն, որ
1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:
2)Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք
4.Սահմանել, որ սեփականատերը սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվին պետք է վճարի 90240 (իննսուն հազար երկու հարյուր քառասուն) Հայաստանի Հանրապետության դրամ շինության օրինականացման վճարը:
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
5.60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հաբեթ Խաչիկի Ավետիսյանին, Ռուզաննա Հենրիկի Ավետիսյանին, Խաչիկ Հաբեթի Ավետիսյանին և Մուշեղ Հաբեթի Ավետիսյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: