Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 235-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում բաժնի 01.1.1 դասակարգմամբ
ա) «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» (4112) հոդվածում գրված «50000000 հիսուն միլիոն» թիվը և բառերը փոխարինել «48040000 քառասունութ միլիոն քառասուն հազար» թվով և բառերով:
բ) «Վարչական սարքավորումներ» (5122) հոդվածում գրված «8754000 ութ միլիոն յոթ հարյուր հիսունչորս հազար» թիվը և բառերը փոխարինել «8512000 ութ միլիոն հինգ հարյուր տասներկու հազար» թվով և բառերով:
2)Նախադպրոցական կրթություն բաժնի 09.1.1 դասակարգմամբ «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին» (4511) հոդվածում գրված «471601000 չորս հարյուր յոթանասունմեկ միլիոն վեց հարյուր մեկ հազար» թիվը և բառերը փոխարինել «473561000 չորս հարյուր յոթանասուներեք միլիոն հինգ հարյուր վաթսունմեկ հազար» թվով և բառերով:
/Այդ թվում «Հառիճի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն տողի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսականպետական (համայնքային) կազմակերպություններին» (4511) հոդվածում գրված «22350000 քսաներկու միլիոն երեք հարյուր հիսուն հազար» թիվըև բառերը փոխարինել «23510000 քսաներեք միլիոն հինգ հարյուր տաս հազար» թվով և բառերով: «Գեղանիստի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն տողի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին» (4511) հոդվածում գրված «23180000 քսաներեք միլիոն մեկ հարյուր ութսուն հազար» թիվը և բառերը փոխարինել «23680000 քսաներեք միլիոն վեց հարյուր ութսուն հազար» թվով և բառերով: «Փոքր Մանթաշի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն տողի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսականպետական (համայնքային) կազմակերպություններին» (4511) հոդվածում գրված «25330000 քսանհինգ միլիոն երեք հարյուր երեսուն հազար» թիվը և բառերը փոխարինել «25630000 քսանհինգ միլիոն վեց հարյուր երեսուն հազար» թվով և բառերով:/
3) Ջրամատակարարում բաժնի 06.3.1 դասակարգմամբ «Նախագծահետազոտական ծախսեր» (5134) հոդվածում գրված «2812000 երկու միլիոն ութ հարյուր տասներկու հազար» թիվը և բառերը փոխարինել «3054000 երեք միլիոն հիսունչորս հազար» թվով և բառերով: /Արթիկ համայնքի Լմբատ 1 և 2 թաղամասերի դիտահորերի փոխարինման և կոյուղագծերի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայություն/: