Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի 1-ին, 6-րդ մասերով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին, 6-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին Ո Ր Ո Շ Ո Ի Մ Է՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 245-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում՝ եկամուտների գծով՝ «2,971,508.4» թիվը փոխարինել «2,987,125.7» թվով:
2. Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում՝ ծախսերի գծով՝«2,971,508.4» թիվը փոխարինել «3,571,598.434»թվով:
3. Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում՝ դեֆիցիտի (պակասուրդի) գծով՝ «0» թիվը փոխարինել «600,090.034» թվով:
4.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 245-Ն որոշման հավելված 1-ում (եկամտային մասում) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) «Գույքահարկ փոխադրամիջոցների համար» 1121 տողում գրված «287005000 երկու հարյուր ութսունյոթ միլիոն հինգ հազար» թիվը և բառերը փոխարինել «296414600 երկու հարյուր իննսունվեց միլիոն չորս հարյուր տասնչորս հազար վեց հարյուր» թվով և բառերով։
2) «Համայնքի սեփականություն համարվող հողերի վարձակալության վարձավճարներ» 1331 տողում գրված «26324000 քսանվեց միլիոն երեք հարյուր քսանչորս հազար» թիվը և բառերը փոխարինել «29215200 քսանինը միլիոն երկու հարյուր տասնհինգ հազար երկու հարյուր» թվով և բառերով:
3) «Համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության վարձավճարներ» 1332 տողումգրված«7542600 յոթ միլիոն հինգ հարյուր քառասուներկու հազար վեց հարյուր» թիվը և բառերը փոխարինել «11360400 տասնմեկ միլիոն երեք հարյուր վաթսուն հազար չորս հարյուր» թվով և բառերով:
4) «Այլ գույքի վարձակալությունից մուտքեր» 1334 տողում գրված «11538500 տասնմեկ միլիոն հինգ հարյուր երեսունութ հազար հինգ հարյուր» թիվը և բառերը փոխարինել «12910800 տասներկու միլիոն ինը հարյուր տաս հազար ութ հարյուր» թվով և բառերով:
5) «Համայնքի բյուջե մուտքագրվող անշարժ գույքի հարկ» 1113 տողում գրված «163095000 մեկ հարյուր վաթսուներեք միլիոն իննսունհինգ հազար» թիվը և բառերը փոխարինել «161221400 մեկ հարյուր վաթսունմեկ միլիոն երկու հարյուր քսանմեկ հազար չորս հարյուր» թվով և բառերով:
5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 245-Ն որոշման հավելված 2-ում (ծախսային մասում) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում բաժնի 01.1.1 դասակարգմամբ
ա/«Տրանսպորտային սարքավորումներ» (5121) հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «33000000 երեսուներեք միլիոն» թվով և բառերով:
բ/«Վարչական սարքավորումներ» (5122) հոդվածում գրված «5000000 հինգ միլիոն» թիվը և բառերը փոխարինել «14000000 տասնչորս միլիոն» թվով և բառերով:
գ/ «Այլ մեքենաներ և սարքավորումներ» (5129) հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «10000000 տասմիլիոն» թվով և բառերով:
դ/ «Գույքի և սարքավորումների վարձակալություն» (4216) հոդվածում գրված «2400000 երկու միլիոն չորս հարյուր հազար» թիվը և բառերը փոխարինել «2600000 երկու միլիոն վեց հարյուր հազար» թվով և բառերով:
2) Ճանապարհային տրանսպորտ բաժնի 04.5.1 դասակարգմամբ
«Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» (5113) հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել«211218124.40 երկու հարյուր տասնմեկ միլիոն երկու հարյուր տասնութ հազար մեկ հարյուր քսանչորս դրամ քառասուն լումա» թվով և բառերով:
3) Նախադպրոցական կրթություն բաժնի 09․1․1 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» (5113) հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «2810400 երկու միլիոն ութ հարյուր տաս հազար չորս հարյուր» թվով և բառերով: /Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի Իսահակյան թիվ 60 հասցեում գտնվող թիվ 1 մանկապարտեզի հիմանորոգման աշխատանքներ սուբվենցիոն ծրագրի արժեքի ավելացում 5,6 %-- չափով՝ համայնքի ներդրում/։
4) Նավթամթերք և բնական գազ բաժնի 04.3.2 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կառուցում» (5112) հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «29774200 քսանինը միլիոն յոթ հարյուր յոթանասունչորս հազար երկու հարյուր» թվով և բառերով: /«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ և Փոքր Մանթաշ բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում» սուբվենցիոն ծրագրի համայնքային ներդրում 40%/:
5) Կրթություն /այլ դասերին չպատկանող/ բաժնի 09.8.1 դասակարգմամբ «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» (4819) հոդվածում գրված «6630000 վեց միլիոն վեց հարյուր երեսուն հազար» թիվը և բառերը փոխարինել «14148600 տասնչորս միլիոն մեկ հարյուր քառասունութ հազար վեց հարյուր» թվով և բառերով:
6) Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդբաժնի 11․1․2 «Պահուստային միջոցներ» (4891) հոդվածում գրված «525584000 հինգ հարյուր քսանհինգ միլիոն հինգ հարյուր ութսունչորս հազար» թիվը և բառերը փոխարինել «522584000 հինգ հարյուր քսաներկու միլիոն հինգ հարյուր ութսունչորս հազար» թվով և բառերով:
6. Համայնքի բյուջեի պակասուրդի (դեֆիցիտի) գումարը կազմում է «600090035,70 վեց հարյուր միլիոն իննսուն հազար երեսունհինգ դրամ յոթանասուն լումա», որն ամբողջությամբ ուղղվելու է համայնքի ֆոնդային բյուջե:
|