Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 45-րդ և 45.1 կետերով և հիմք ընդունելով Մանուկ Թորգոմի Շախբազյանի 2025թվականի մարտի 18-ի N 1606 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ Մանուկ Թորգոմի Շախբազյանին (ծնված 1936 թվականի ապրիլի 26-ին) ըստ օրենքի 2025 թվականի մարտի 11-ի ժառանգության իրավունքի վկայագրով /գրանցամատյան թիվ 893/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնք Արթիկ քաղաքի Աբովյան փողոցի 9 շենքի, թիվ 13 հասցեում գտնվող բնակարանին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, քաղաք Արթիկ, Խ․Աբովյան փողոց, 9 շենք, 20 բնակարան հասցեն: