Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին 2-րդ 3-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2024 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 160-Ա որոշման հավելված 33-ի 6-րդ կետում «Հաստիք» սյունակում «Բանվոր` կանաչապատման, բարեկարգման և սանմաքրման գծով» բառերի փոխարեն գրել «Բանվոր` կանաչապատման, բարեկարգման, սանմաքրման և ջրագծերի սպասարկման գծով» բառերը, «Աշխատողների քանակը» և «Դրույք» սյունակներում «14» թվի փոխարեն գրել «20» թիվը, իսկ «Աշխատավարձի չափը» սյունակում «2380000» թվի փոխարեն գրել «3400000» թիվը։
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2024 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 160-Ա որոշման հավելված 33-ի «Ընդամենը» տողում «Հաստիք» սյունակում «71» թվի փոխարեն գրել «77» թիվը, «Դրույք» սյունակում «61,5» թվի փոխարեն գրել «67,5» թիվը, «աշխատավարձի չափը» սյունակում «8622187.5» թվի փոխարեն գրել «9642187,5» թիվը։
- Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից:
|