ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ 08-093-0118-0119 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ, 0,22012 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՎԱՐԵԼԱՀՈՂ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԵՎ 0,29257 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՐՈՏԱՎԱՅՐ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ` ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերով, 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 76-րդ հոդվածի 1-ին մասով, 94-րդ հոդվածի 6-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 47-րդ, 49-րդ կետերով, 63-րդ կետի բ ենթակետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և 2024 թվականի մայիսի 08-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N08052024-08-0012վկայականը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն գյուղում գտնվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող, 2024 թվականի մայիսի 08-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N08052024-08-0012 վկայականով փաստագրված, 0,22012 հեկտար մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության և 0,29257 հեկտար մակերեսով,գյուղատնտեսական նպատակային նշանակության,արոտավայր գործառնական նշանակության հողատարածքը մրցույթով` հրապարակային սակարկությունների միջոցով 25 տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով վարձակալությամբ տրամադրելու առաջարկությանը:
2.Հողամասի վարձակալության վճարի մեկնարկային գին սահմանել՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության,վարելահող գործառնական նշանակության հողամասի 1 հեկտարի համար 10600 (տաս հազար վեց հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ,գյուղատնտեսական նպատակային նշանակության,արոտ գործառնական նշանակության 1 հեկտարի համար 2750 (երկու հազար յոթ հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ,մասնավորապես՝ 2024 թվականի մայիսի 08-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N08052024-08-0012 վկայականով փաստագրված հողամասի համար ընդհանուր 3139 (երեք հազար հարյուր երեսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ,որից 2334 (երկու հազար երեք հարյուր երեսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ վարելահողի համար, 805 (ութ հարյուր հինգ) Հայաստանի Հանրապետության դրամ արոտավայրի համար:
3.Հողամասը հրապարակային սակարկությունների միջոցով վարձակալությամբ տրամադրել համայնքի ղեկավարի գլխավորությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |