Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 52
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

23 մայիսի 2024 թվականի N 52

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ «ԱՐՄԱՆԱ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերության կողմից օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ՀՀ Շիրակի մարզի Արթիկի հրաբխային տուֆերի հարավային տեղամասի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության շրջանակներում անհրաժեշտ աշխատանքների վերաբերյալ հանրային 3 -րդ քննարկումների

 Հանրային քննարկումը սկսվեց ժամը 11:30-ին, Արթիկի  համայնքապետարանի նիստերի դահլիճում:

Ներկա էին՝

Արթիկ համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձ Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանը, համայնքի ղեկավարի խորհրդականներ Ալեքսան Աբրահամյանը, Զորհաբ Հովսեփյանը,  Արթիկ համայնքի ղեկավարի օգնական Տաթևիկ Չարչյանը, քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Արկադի Գրիգորյանը, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Աշոտ Պասկևիչյանը, ոլորտային պատասխանատուներ,   <<ԱՐՄԱՆԱ ՀՈԼԴԻՆԳ>>   ՍՊԸ-ի ներկայացուցիչ Գ.  Հակոբյանը, Յու. Կիրակոսյանը, Ա. Կիրակոսյանը, Տուֆաշեն գյուղի  բնակիչներ, այլ բնակավայրերի բնակիչներ:  

 

Հանրային քննարկումը վարում էր Արթիկ համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձ, Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանը: Նա ողջունեց ներկաներին, ներկայացրեց հանրային քննարկման նպատակը. <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ.  <<Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին>> 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ 2024 թվականի մայիսի 23-ին, ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի են ունենում  հանրային լսումներ:

Օրակարգում՝ «ԱՐՄԱՆԱ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերության կողմից օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ՀՀ Շիրակի մարզի Արթիկի հրաբխային տուֆերի հարավային տեղամասի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության շրջանակներում  անհրաժեշտ աշխատանքների վերաբերյալ հանրային 3 -րդ քննարկումն է:

 Վ. Մակեյանը ներկայացրեց, որ հանքավայրերը 3-ն են՝ մեկ կտորը 2,5 հա տարածք է զբաղեցնում, իսկ  երկու  կտոր հողատարածքները՝ 3-ական  հա մակերես, ընդհանուր՝ 8,5 հա,  որոնք նախկինում շահագործված են եղել: <<Արմանա Հոլդինգ>> ՍՊԸ-ի տնօրեն Նարեկ Կիրակոսյանը  դիմել է համայնքապետարան՝ այդ հանքավայրերում տուֆի արդյունահանում կազմակերպելու նպատակով: Հանքատարածքները Տուֆաշեն գյուղից վարձակալական պայմանագրով  վերցրել է  Յուրիկ Կիրակոսյանը, ապա ենթավարձակալական պայմանագրով դրանք անցել են <<Արմանա Հոլդինգ>>-ին:  Պայմանագրերն ուժի մեջ են մինչև 2031, իսկ մյուս երկուսը՝ 2058 թվականները:

 

Օրենքով սահմանված կարգով՝ Արթիկի համայնքապետարանն իրազեկել է հանրությանը հանրային քննարկման մասին: Շահառու բնակավայրի բնակիչներն ընկերության փորձագետ Գուրգեն Հակոբյանին կարող են հնչեցնել իրենց հուզող հարցերը, դիտողություններն ու առաջարկություններն ընկերության ներկայացրած ծրագրի  վերաբերյալ:

 

Նա խնդրեց հանրային քննարկման  մասնակիցներին բարձրացնել իրենց հուզող բոլոր հարցերը:

 

Ելույթ ունեցան

         <<ԱՐՄԱՆԱ ՀՈԼԴԻՆԳ>> ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փորձագետ Գուրգեն Հակոբյանը, ով ողջունեց բոլոր ներկաներին,  ներկայացրեց, որ ըստ նոր օրենքի, հանրային քննարկումները դարձել են 1 փուլով ընթացող գործընթաց, որը բաղկացած է երկու հանրային քննարկումներից: Քանի որ ընկերությունը սույն գործընթացը սկսել է անցյալ տարվանից, ապա հանրային քննարկումներն անցկացվում  են հին օրենքի համաձայն: Ընկերությունն ունեցել է որոշակի խնդիրներ հողատեսքերի, դրանց նպատակային նշանակության վերաբերյալ, սակայն բոլոր այդ խնդիրներին տրվել են լուծումներ: Բացի այդ, հանքավայրի երեք տեղամասերից մեկի տարածքը գտնվում էր սանիտարական գոտու մեջ: Բնապահպանական ամբողջ գործընթացը ենթադրում է, որ մարդու կենսագործունեության, բնակլիմայական պայմանների, բնապահպանական ռիսկերը նվազեցնելուն միտված ամբողջական գործընթացն իրականացվի օրենքին համահունչ: Հողատեսքերից մեկի մոտավոր կեսը կտրվել է, որպեսզի 300 մետր հեռավորությունը բնակավայրից պահվի: Գործընթացի արդյունքում որոշ շտկումներից հետո ընկերությունը ստացավ տեխնիկական առաջադրանք: Հանրային քննարկման դրական արդյունքում հանրային քննարկման 4-րդ փուլում կներկայացվի հանրությանը ամբողջական փաթեթը: Ինչպես նշվեց, գործընթացում ներգրավված են 3 տեղամասեր, տարածքները նախկինում շահագործված են եղել նույն սեփականատիրոջ կողմից, սակայն այլ ընկերության անվան ներքո: Առաջին փուլում խոսվել է սոցիալական ծրագրերից, համայնքի հետ պայմանավորվածություններն այս ուղղությամբ ուժի մեջ են: Այն սկզմունքները, որոնք ընկերությունն ի սկզբանե որդեգրել է համայնքի հետ սոցիալական և բնապահպանական ծրագրերին միանալու առնչությամբ, ուժի մեջ են: Բոլոր բնապահպանական պայմանները, որոնք օրենքով են ամրագրված, ընկերությունը կպահպանի՝  սերտ համագործակցելով համայնքի հետ:

 

 Եթե նախագծի հետ կապված կոնկրետ հարցեր կան,  այս պահի դրությամբ դրանք կարող են հնչեցվել, որոնք էլ  կարող են մաս կազմել ընդհանուր բնապահպանական և նախագծային փաթեթի մեջ և կընդունվեն ընկերության կողմից: Եթե կան հարցեր, ապա թող դրանք հնչեցվեն: Ներկաների դրական եզրակացությունը և´ համայնքի համար, և´ հոլդինգի համար կարևոր է, որպեսզի դրանք ներկայացվեն համապատասխան գերատեսչություն:

 Նիստը վարող Վ. Մակեյանը հորդորեց ներկաներին  հնչեցնել իրենց հուզող բոլոր հարցերը:

2. <<ԱՐՄԱՆԱ ՀՈԼԴԻՆԳ>> ՍՊԸ-ի ներկայացուցիչ Յու. Կիրակոսյանն ասաց, որ ինքը նախկինում շահագործել է այդ հանքավայրերը և հնարավորության սահմաններում ամեն ինչ արել է, որպեսզի իր համագյուղացիներին կորողանա օգտակար լինի:

3. Նիստը վարող Վ. Մակեյանն ասաց, որ հանքարդյունահանությունը Տուֆաշեն գյուղում տնտեսական կարևոր խթանիչ է եղել: Կարևոր է, որ ընկերությունը պահպանի բնապահպանական նորմատիվները, սոցիալական ծրագրերը՝ ուղղված գյուղի սոցիալական խնդիրներին: Հակառակ դեպքում  այս գործողությունները կբերեն հանքային իրավունքի դադարեցման:

Հարցեր հնչեցին՝

 

1.     Համայնքի բնակիչ Լ. Հարեյանը հարցրեց՝ քանի աշխատատեղ է ստեղծվելու հանքի շահագործման ընթացքում:

Ընկերության ներկայացուցիչ Յու. Կիրակոսյանը պատասխանեց՝ 20-ից ավելի աշխատատեղ, որտեղ պիտի աշխատեն Տուֆաշեն գյուղի բնակիչներ:

2.    Նիստը վարղ Վ. Մակեյանը ողջունեց ընկերության նախաձեռնությունը և որպես համայնքի ղեկավարի տեղակալ, որպես համայնքի ղեկավարի լիազոր անձ, տվեց իր դրական դրքորոշումը նախագծի վերաբերյալ:  

 

Ընկերության ներկայացուցիչ Գ. Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ներրկաներին մասնակցության համար, իսկ համայնքին՝ դրական կարծիքի և օժանդակության համար:

Հանրային քննարկումն ավարտվեց 11:45-ին:  

 

 

Հանրային քննարկումը  վարեց՝

Արթիկ համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձ՝ __________________ Վ. Մակեյան

 

Արձանագրեց՝

Արթիկ համայնքի ղեկավարի օգնական՝        __________________________Տ. Չարչյան

 

 

<<ԱՐՄԱՆԱ ՀՈԼԴԻՆԳ>> ՍՊԸ-ի տնօրեն՝    _____________________Ա. Կիրակոսյան

 

Կից ներկայացվում է հանրային քննարկման տեսաձայնագրությունը:

Հանրային քննարկումների մասնակիցների ցանկը կցվում է արձանագրությանը:



Կից փաստաթղթեր՝
(6.28 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner