Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2016թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի ենթակայության ուսումնական և մշակութային հաստատություններին տրանսպորտային փոխադրումների ծառայություններ մատուցելու նպատակով Արթիկի համայնքապետարանի սեփականություն հանդիսացող MERCEDES-BENZ SPRINTER 412D մակնիշի 265 ԼԼ 70 պետհամարանիշերով ավտոբուսը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Արթիկի քաղաքային տնտեսության սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման տրամադրելու մասին» թիվ 15-Ա որոշումը:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի սեփականություն հանդիսացող MERCEDES-BENZ SPRINTER 412 D մակնիշի 265 ԼԼ 70 պետհամարանիշերով ավտոբուսը հանձնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի փաստացի տիրապետմանը Արթիկի համայնքապետարանի ենթակայության ուսումնական և մշակութային հաստատություններին տրանսպորտային փոխադրումների ծառայություններ մատուցելու նպատակով:
3. MERCEDES-BENZ SPRINTER 412D մակնիշի 265 ԼԼ 70 պետհամարանիշերով ավտոբուսը հանել «Արթիկի քաղաքային տնտեսության սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռից և հաշվառել հանձնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի հաշվեկշռում:
4. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից: