ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՈՒՇԱՎԱՆ,ԱՐևՇԱՏ, ԳԵՂԱՆԻՍՏ, ԼԵՌՆԱԿԵՐՏ, ԼՈՒՍԱԿԵՐՏ, ՀԱՅԿԱՍԱՐ, ՀԱՅՐԵՆՅԱՑ, ՀԱՌԻՃ, ՆՈՐ ԿՅԱՆՔ, ՊԵՄԶԱՇԵՆ, ՓԱՆԻԿ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԻ ԱՐԹԻԿԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Առաջնորդվելով «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2019թվականի ապրիլի 4-ի «Արխիվային փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորելու և Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում ընդգրկելու կարգը հաստատելու մասին» թիվ 397-Ն որոշմամբ և այլ նորմատիվ իրավական ակտերովՀայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Անուշավան,Արևշատ, Գեղանիստ, Լեռնակերտ, Լուսակերտ, Հայկասար, Հայրենյաց, Հառիճ, Նոր կյանք, Պեմզաշեն, Փանիկ վարչական կենտրոնների արխիվային փաստաթղթերի փորձագիտական արժեքավորման և կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Անուշավան, Արևշատ, Գեղանիստ, Լեռնակերտ, Լուսակերտ, Հայկասար, Հայրենյաց, Հառիճ, Նոր կյանք, Պեմզաշեն, Փանիկ վարչական շրջանների արխիվային փաստաթղթերը հանձնել Հայաստանի ազգային արխիվի Արթիկի տարածքային ներկայացուցչություն: |