Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Տալ համաձայնություն «Ապագան՝ այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապանդման» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից ԵՄ-ի ֆինասավորմամբ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Նահապետավան և Հայկասար բնակավայրերում նախադպրոցական այլընտրանքային ծառայության իրականացման համար:
2. Հայկասարի Այլընտրանքային նախադպրոցական ծառայությունը ներառել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Պեմզաշենի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կազմի մեջ բոլոր առումներով՝ իրավական, մեթոդական և այլն:
3.Նահապետավանի նախադպրոցական ծառայությունը ներառել Հայաստանի Հանրապետության ՇիրակիմարզիԱրթիկհամայնքի «Հառիճի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կազմի մեջ բոլոր առումներով՝ իրավական, մեթոդական և այլն: