Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 77-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՓԱՆԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ <<ՎԱՐԱՆԴԱ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻՑ ՄԱՍՀԱՆՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐՈՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 25-րդ կետերով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի  հունվարի 26-ի N 86-Ա որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցի   25-րդ կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին 

ՈՐՈՇՈՒՄ Է

1Տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ վարչական շրջանի բնապահպանական հարկ վճարող <<ՎԱՐԱՆԴԱ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից վճարված բնապահպանական հարկից մասհանվող գումարներով <<Փանիկ վարչական շրջանի երկրորդ փողոց շենք 2 բակի տարածքում բասկետբոլի, վոլեյբոլի և թենիսի գիշերային լուսավորության համակարգով փոքր խաղադաշտի կառուցում>> բնապահպանական ծրագրին՝ համաձայն հավելվածի:

2.Սահմանել,որ

1) Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 4523390 (չորս միլիոն հինգ հարյուր քսան երեք հազար երեք հարյուր իննսուն) Հայաստանի Հանրապետության դրամ, որից Արթիկ համայնքի ներդրումը կազմում է 753900 (յոթ հարյուր հիսուն երեք հազար ինը հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ: 

2) Ծրագրի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Արթիկ համայնքի ղեկավարը:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner