Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննությանմասին»ՀայաստանիՀանրապետությանօրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով և 16-րդ հոդվածի 3-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականինոյեմբերի 19-իթիվ 1325-Նորոշման (որոշումըխմբ. 28.12.2023 N 2343Ն) հավելվածի 28-րդկետը և 2024 թվականի օգոստոսի 27-ին կայացածհանրայինլսումներիարդյունքները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․ Հայաստանի Հանրապետության «ԱՐՏԲԱԶ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Անուշավան բնակավայրիվարչականսահմաններումնախատեսվողհանքարդյունահանման (բազալտի արդյունահանման) աշխատանքներին տրամադրել նախնական համաձայնություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |