Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



19 դեկտեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՐԱՏԱԿ ԳՅՈՒՂԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ 3-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ 1 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԺԻԿ ԱՂՎԱՆԻ ՊՈՂՈՍՅԱՆԻ, ՌԱՖԻԿ ՎԱՐԴԳԵՍԻ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԵՎ ՀԱՍՄԻԿ ՍԱՍՈՒՆԻԿԻ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարատակ գյուղի բնակիչ Անժիկ Աղվանի Պողոսյանի 2024 թվականի հունիսի 13-ի N 3171 դիմումը:

Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարատակ գյուղում գտնվող 08-105-0041-0018 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0․00877հա մակերես, որը օգտագործում են Անժիկ Աղվանի Պողոսյանը (ծնված 1938 թվականի նոյեմբերի 05-ին), Ռաֆիկ Վարդգեսի Պողոսյանը (ծնված 1966 թվականի հուլիսի 03-ին) և Հասմիկ Սասունիկի Պողոսյանը (ծնված 1974 թվականի մայիսի 14-ին): 0․00877 հա մակերեսով հողամասը առկա շենք-շինությունով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:

Հաշվի առնելով, որ շինությունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /1991 թվականի ապրիլի 25-ի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի N 5 որոշմամբ/. Անժիկ Աղվանի Պողոսյանի, Ռաֆիկ Վարդգեսի Պողոսյանի և Հասմիկ Սասունիկի Պողոսյանի շինությանը զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ կետով, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 53-րդ կետով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարատակ 1-ին փողոց 3-րդ նրբանցք 1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Անժիկ Աղվանի Պողոսյանի (ծնված 1938 թվականի նոյեմբերի 05-ին), Ռաֆիկ Վարդգեսի Պողոսյանի (ծնված 1966 թվականի հուլիսի 03-ին) և Հասմիկ Սասունիկի Պողոսյանի (ծնված 1974 թվականի մայիսի 14-ին) հողօգտագործման իրավունքը՝ շինության զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ սեփականության իրավունքով պատկանող 0․00877հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0․00877հա մակերեսով հողամասի և դրա վրա կառուցված շենք-շինության նկատմամբ:

2.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

3.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՌԱՖԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ   Արկադի Գրիգորյան   Նարեկ Սահակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner