ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ 08-079-0245-0040 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ, 0,81496 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԽՈՏՀԱՐՔ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, 0,211856 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՐՈՏԱՎԱՅՐ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ 0,434184 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՎԱՐԵԼԱՀՈՂ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ` ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերով, 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 76-րդ հոդվածի 1-ին մասով, 94-րդ հոդվածի 6-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի № 286-Ն որոշմամբ սահմանված <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի>> 47-րդ, 49-րդ կետերով, 63-րդ կետի ա) և բ) ենթակետերով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և 2025 թվականի մարտի 18-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N18032025-08-0038 վկայականը,Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ գյուղում գտնվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող, 2025 թվականի մարտի 18-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N18032025-08-0038 վկայականով փաստագրված, 08-079-0245-0040 կադաստրային ծածկագրով, 0,81496 հեկտար մակերեսով խոտհարք գործառնական նշանակության, 0,211856 հեկտար մակերեսով արոտավայր գործառնական նշանակության և 0,434184 հեկտար մակերեսով վարելահող գործառնական նշանակության հողատարածքը մրցույթով` հրապարակային սակարկությունների միջոցով 25 տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով վարձակալությամբ տրամադրելու առաջարկությանը:
2.Հողամասի վարձակալության վճարի մեկնարկային գին սահմանել՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության,խոտհարք գործառնական նշանակության հողամասի 1 հեկտարի համար 810(ութ հարյուր տասը) Հայաստանի Հանրապետության դրամ,գյուղատնտեսական նպատակային նշանակության,արոտավայր գործառնական նշանակության հողամասի 1 հեկտարի համար 2280( երկու հազար երկու հարյուր ութսուն) Հայաստանի Հանրապետության դրամ, գյուղատնտեսական նպատակային նշանակության,վարելահող գործառնական նշանակության հողամասի 1 հեկտարի համար 2940( երկու հազար ինը հարյուր քառասուն) Հայաստանի Հանրապետության դրամ մասնավորապես՝ 2025 թվականի մարտի 18-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N18032025-08-0038 վկայականով փաստագրված հողամասի համար ընդհանուր 2423(երկու հազար չորս հարյուր քսաներեք) Հայաստանի Հանրապետության դրամ,որից 661(վեց հարյուր վաթսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ խոտհարքի համար, 484( չորս հարյուր ութսունչորս)Հայաստանի Հանրապետության դրամ արոտավայրի համար և 1278(հազար երկու հարյուր յոթանասունութ) Հայաստանի Հանրապետության դրամ վարելահողի համար:
3.Հողամասը հրապարակային սակարկությունների միջոցով վարձակալությամբ տրամադրել համայնքի ղեկավարի գլխավորությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |