Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 20-ի 20-Ն որոշումը, 2025 թվականի ապրիլի 29-ին Արթիկի համայնքապետարանում կայացած հողամասի աճուրդով վաճառքի արդյունքների մասին կազմված 2025 թվականի ապրիլի 29-ի թիվ 1, թիվ 2 արձանագրությունները
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք Արթիկ քաղաք Ս.Շահումյան փողոց 13/2 հողամաս հասցեում գտնվող,բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 08-002-0057-0212 կադաստրային ծածկագրով, 0,008 հեկտար հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 19122024-08-0055) 385000 (երեք հարյուր ութսունհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով վաճառել աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից Անդրանիկ Աշոտի Համբարյանին (անձնագիր՝ AU 0570991, տրված՝ 10.01.2022թ,028-ի կողմից, հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ քաղաք Րաֆֆու փողոց տուն 8) այդ հողամասում բնակելի նշանակության շինություն կառուցելու համար:
2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ գնորդի միջոցներով: