Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 16-ի N 236-Ն որոշման հավելված 1-ով, և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Նաիռա Աղաբեկյանի կողմից 2025 թվականի օգոստոսի 4-ին ներկայացված N 5163 մտից հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր Նաիռա Աղաբեկյանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոց 10/10 հասցեում գտնվող օբյեկտում հանրային սննդի կազմակերպման և իրականացման վերաբերյալ:
2․Թույլտվության ժամկետ սահմանել մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին անհատ ձեռնարկատեր Նաիռա Աղաբեկյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: