Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Սվետլանա Մարտիրոսյանի 2023թվականի հունիսի 16-ի թիվ 3913 դիմումը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի առաջարկությանը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք, գյուղ Պեմզաշեն 15-րդ փողոց, 2-րդ շենք, 11 բնակարանը նվիրատվություն կատարել Սվետլանա Մարտիրոսյանի ընտանիքին հետևյալ կազմով.
1) Սվետլանա Մարտիրոսյան (անձնագիր` AV 0229729)
2) Կարեն Խաչիկի Մարտիրոսյան (անձնագիր` AS0455537)
3) Անահիտ Խաչիկի Մարտիրոսյան (անձնագիր` AR0365875)
4) Ռոմիկ Խաչիկի Բարսեղյան (անձնագիր` BA 1879897)
2. Սույն որոշման մասին օրենքով սահմանված կարգով իրազեկել Սվետլանա Մարտիրոսյանի ընտանիքին:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում Սվետլանա Մարտիրոսյանի ընտանիքին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |