Այսօր: Երկուշաբթի, 18 Օգոստոսի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



14 օգոստոսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԻ ԳԱՅԻ ՓՈՂՈՑ 44 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սուսաննա Ռաֆիկի Ալոյանի 2024 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 5910 դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Գայի փողոց 44 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու, նպատակային նշանակությունները համապատասխանեցնելու մասին: Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը /սեղանամատյան 3055/, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրված 24․06․2025 թվականի թիվ Կ-24062025-08-0214 կասեցման որոշումը: Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի վերաճշգրտումից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում գտնվող հողամասի փաստացի զբաղեցրած հողամասի մակերեսը կազմում է 0․3 հա, ինչպես նաև տեղանքում առկա են քարտեզի անճշտություններ(շեղումներ),իրականում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Գայի փողոց 44 հասցեում գտնվող,08-002-0030-0008 կադաստրային ծածկագրով գույքային միավորը չի համադրվում բնակավայրերի ընդհանուր օգտագործման տարածքի հետ։ Վերոնշյալ անճշտությունը(համադրումը) սխալ քարտեզագրման արդյունք է, քանի որ շինությունը կառուցվել է 1980-ական թվականներին՝ մինչև տեղանքի քարտեզագրումը, և մինչ օրս փոփոխության կամ վերակառուցման չի ենթարկվել և հողամասը ամբողջությամբ պարսպապատ է : Քննարկվող հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի 698-Ն որոշման 2-րդ հավելվածով սահմանված կարգի 42-րդ կետով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 20 թիվ 52-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Շիրակի Մարզի Արթիկ քաղաքի, Արթիկ համայնքի Լեռնակերտ,Հայկասար, Հայրենյաց,Պեմզաշեն, Տուֆաշեն բնակավայրերի միկրոռեգիոնալ մակարդակի Շիրակ-9 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի գոտևորման նախագծի և Հայաստանի Հանրապետության կառավարության 29.04.2021 թվականի թիվ 698-Ն որոշման 2-րդ հավելվածով սահմանված կարգավորումների /42-րդ կետ/ համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Գայի փողոց 44 հասցեում գտնվող, 0․3 հա մակերեսով, 08-002-0030-0008 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը համապատասխանեցնել և սահմանել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության :

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:

3. Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՌԱՖԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ   Արկադի Գրիգորյան   Նարեկ Սահակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner