Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 2-րդ ենթակետով և հիմք ընդունելով Մհեր Մուշեղի Միքայելյանի 2025 թվականի հունիսի 15-ի N 3897դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաքի բնակիչ Մհեր Մուշեղի Միքայելյանին (ծնված՝ 1992 թվականի հունիսի 07-ին) պատկանող 2024 թվականի հոկտեմբերի 31-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով /N 31102024-08-0003/ փաստագրված Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաքի Գորկու փողոց 15/2 հասցեում գտնվող հողամասին և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաքի բնակիչ Մհեր Մուշեղի Միքայելյանին (ծնված՝ 1992 թվականի հունիսի 07-ին) պատկանող 2025 թվականի հուլիսի 15-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով /N 15072025-08-0008/ փաստագրված Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաքի Ս․Շահումյան փողոց 6 հասցեում գտնվող հողամասին տրամադրել մեկ ընդհանուր հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, քաղաք Արթիկ, Ս․Շահումյան փողոց, 6 հողամաս հասցեն: