Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Ժան Սանասարի Ոսկանյանի 2024 թվականի հունվարի 30-ի թիվ 631 դիմումը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի առաջարկությանը` Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող, 2024 թվականի օգոստոսի 29-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման №29082024-08-0010 վկայականով փաստագրված,Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Պեմզաշեն 7-րդ փողոց 2-րդ նրբանցք 11 շենք 10 հասցեում գտնվող բնակարանը նվիրատվություն կատարել Սանասար Էլիգյունի Ոսկանյանի ընտանիքին հետևյալ կազմով.
1) Ժան Սանասարի Ոսկանյան (անձնագիր` AV0245138),
2) Նախշուն Յուրիկի Հովհաննիսյան(նույնականացման քարտ՝ 010177970)։
2. Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից: