Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Խաչատուր Արշակի Ոսկանյանի (ծնված 1969 թվականի փետրվարի 24-ին) 2025 թվականի սեպտեմբերի 11-ի N 5322 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ գյուղում Անահիտ Լևոնի Զաքարյանին (ծնված 1949 թվականի նոյեմբերի 10-ին) 1991 թվականի մայիսի 15-ի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի N 10 որոշմամբ հատկացված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում գտնվող 08-079-0035-0009 կադաստրային ծածկագրով 0,058 հեկտար հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Մեծ Մանթաշ, 1-ին խճուղի, 10 բնակելի տուն հասցեն: