Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



19 դեկտեմբերի 2024 թ.

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՆՆԱ ՅՈՒԶԲԱՇՅԱՆԻՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի կարիքների համար՝ սննդամթերքի մատակարարման ձեռքբերման նպատակով կազմակերպված «ՇՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/1» ծածկագրով ընթացակարգի արդյունքում ընթացակարգի 8-րդ չափաբաժնի մատակարարման մասով ընտրված մասնակից է ճանաչվել նվազագույն գնային առաջարկ ներկայացրած անհատ ձեռնարկատեր Աննա Յուզբաշյանը/այսուհետ վաճառող/, ում հետ պետք է կնքվեր «ՇՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/1» ծածկագրով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի կարիքների համար հացի մատակարարման գնման պայմանագիր։ անհատ ձեռնարկատեր Աննա Յուզբաշյանը գրություն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարան սույն թվականի դեկտեմբերի  16–ին, սակայն վերջինս հրաժարվում է պայմանագիր կնքելուց, ինչպես նաև գնման բոլոր գործընթացներից և չի պարտավորվում ներկայացնել ստորագրված պայմանագիրը, որակավորման և  պայմանագրի ապահովումը։

     «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի /այսուհետ օրենք/ 6-րդ հոդվածի 1-ին մասի 6 –րդ կետի ենթակետով, բացառությամբ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված ընթացակարգով գնում կատարելու դեպքերի գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, ովքեր հայտ ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։

    Գնումների գործընթացի կազմակերպման կարգի 121-րդ կետի համաձայն՝ մասնակցի Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված ցուցակում ներառվելը, դրանում գտնվելու ժամանակահատվածում, ինքնաբերաբար հանգեցնում է վերջինիս  հետ փոխկապակցված անձանց գնումների գործընթացին մասնակցության իրավունքի սահմանափակման։ Միևնույն ժամանակ ընթացակարգի հրավերի համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալու դեպքում պատվիրատուի ղեկավարի պատճառաբանված որոշման հիման վրա  Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինը /այսուհետ Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարությունը/ մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։

  

  Ուսումնասիրելով գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի  6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ենթակետի պահանջները և հիմք ընդունելով «ՇՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/1» ծածկագրով ընթացակարգի սահմանված  գնահատող հանձնաժողովի կողմից տրված 2024 թվականի դեկտեմբերի 17-ի զեկուցագրով անհատ ձեռնարկատեր Աննա Յուզբաշյանին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով ներկայացրած փաստը

ՈՐՈՇԵՑԻ

1Գնահատող հանձնաժողովի կողմից ներկայացրած և հետագայում ի հայտ եկած այլ՝ սույն որոշմամբ ներկայացված հիմքերը անհատ ձեռնարկատեր Աննա Յուզբաշյանին  (ՀՎՀՀ 57384876 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի գ Գուսաննա 1-ին փողոց) ներառյալ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու վերաբերյալ գնհատել բավարար։

2Անհատ ձեռնարկատեր Աննա Յուզբաշյանին ներքոհիշյալ տվյալները համապատասխան հիմքերով գրավոր ուղարկել Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարություն, գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում ներառելու նպատակով։

 

անվանում

ՀՎՀՀ

գործունեութ

յան հասցե

խախտվել է գնման գործընթացը

որպես ընտված մասնակից

համայնքի ղեկավարի որոշումը

Ա/Ձ Աննա Յուզբաշյան

57384876

ՀՀ ՇՄ գԳուսաննա

   1-ինփող

Խախտվել է գնաման գործընթացի շրջանակներում ստանձնած պարտավորություն

ները

Հրաժարվել է պայմանագիր կնքելուց

19122024թ-իթիվ 2534 որոշման

 

3Սույն որոշումը ուժի մեջ է մտնում կնքման օրվանից։

Գնումների օրենքի 37-րդ հոդվածի համաձայն՝ հանձնաժողովը սույն ընթացակարգը չկայացած է հայտարարում, 4-րդ կետի համաձայն։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner