Այսօր: Չորեքշաբթի, 3 Սեպտեմբերի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 135
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



27 օգոստոսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՈՐԿՈՒ ՓՈՂՈՑ ԹԻՎ 1 ԽԱՆՈՒԹ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գոռ Թոփաշյանի 2025 թվականի օգոստոսի 25-ի թիվ 4556 դիմումը:

   Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաք Գորկու փողոց 1 խանութ հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու, նպատակային նշանակությունները համապատասխանեցնելու մասին: Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը /№ 29112023-08-0014/: Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի վերաճշգրտումից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում գտնվող շինությունների փաստացի զբաղեցրած մակերեսը կազմում է 205․49 քմ, վկայականում ամրագրված 156․5 քմ մակերեսի փոխարեն:

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաք Գորկու փողոց 1 խանութ հասցեում գտնվող առևտրի սրահի արտաքին պատերը տեղում կատարված ուսումնասիրությունից պարզվել է, որ սկզբնական վիճակի փոփոխության չեն ենթարկվել, հողամասի սահմանների ճշգրտման արդյունքում փաստացի մակերեսը կազմում է 397․00 քմ, հողամասում առկա է ինքնակամ կառուցված պարիսպ։

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի, ք․ Արթիկ Գորկու փողոց թիվ 1 խանութ հասցեում գտնվող առևտրի սրահի արտաքին պատերը տեղում կատարված ուսումնասիրությունից պարզվել է, որ սկզբնական վիճակի փոփոխության չեն ենթարկվել:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու երկամսյա ժամկետում:

4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի վրա:

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՌԱՖԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ   Արկադի Գրիգորյան   Նարեկ Սահակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner