Այսօր: Շաբաթ, 5 Հոկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 116
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 հոկտեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԻ Գ․ՆԺԴԵՀԻ ՓՈՂՈՑ, 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔ, 4/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՈՒՐԵՆ ՎԱՆՅԱՅԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ Սուրեն Վանյայի Սահակյանի (ծնված 1946 թվականի ապրիլի 07-ին) 2024 թվականի հուլիսի 24-ի N 3896 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Գ․Նժդեհի փողոց 1-ին նրբանցք, 20ա հասցեում 08-002-0140-0005 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,059407հա մակերես, որից 0,0300 հա մակերեսով հողամասը Սուրեն Վանյայի Սահակյանի սեփականության իրավունքով պատկանող հողամասն է: Օրինական հողամասին կից օգտագործվող 0,029407 հա մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /1986թվականի նոյեմբերի 12-ի տեխնիկական անձնագիր/ և Սուրեն Վանյայի Սահակյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ կետով, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և 53-րդ կետով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Գ․Նժդեհի փողոց 1-ին նրբանցք, 20ա բնակելի տանը տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք Գ․Նժդեհի փողոց, 1-ին նրբանցք, 4/1 բնակելի տուն: 2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաք Գ․Նժդեհի փողոց, 1-ին նրբանցք, 4/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սուրեն Վանյայի Սահակյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0,0300հա մակերեսով հողամասին կից 0,029407հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0,059407հա մակերեսով հողամասի և մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շենք-շինությունների նկատմամբ: 3․Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով: 4.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սուրեն Վանյայի Սահակյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԳԱՅԱՆԵ ՌԵՀԱՆՅԱՆ   Արկադի Գրիգորյան   Նարեկ Սահակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝79a17fb8-967e-4934-91c6-ed35a90cd022



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner