Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 101
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 02
 

Զեկ. ԷՄՄԱ ՅԱՅԼՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 172-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով,  90-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդև 3-րդ մասերով,  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ի Մ   Է՝

1Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2023թվականի դեկտեմբերի 14-ի  «Հայաստանի  Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2024 թվականի  բյուջեն  հաստատելու  մասին» թիվ 172- Ն որոշման  մեջ  բյուջեի եկամտային և  ծախսային  մասերում  կատարել հետևյալ փոփոխությունները.

1․ Եկամտային մաս

1) «Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ /սուբվենցիաներ/» 1261 տողում գրված «511914000 հինգ հարյուր տասնմեկ միլիոն ինը հարյուր տասնչորս հազար»  թիվը և բառերը փոխարինել «575517000 հինգ հարյուր յոթանասունհինգ միլիոն հինգ հարյուր տասնյոթ հազար» թվով և բառերով: /<<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի թվով վեց բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում>> սուբվենցիոն ծրագրի շրջանակներում պետական բյուջեից հատկացում՝  60%- 63603000 (վաթսուներեք միլիոն վեց հարյուր երեք հազար) Հայաստանի Հանրապետության դրամ/։

2. Ծախսային մաս

1) Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում բաժնի 01.1.1 դասակարգմամբ «Կոմունալ ծառայություններ» 4213 հոդվածում  գրված «1300000 մեկ միլիոն երեք հարյուր հազար» թիվը և բառերը փոխարինել «1800000 մեկ միլիոն ութ հարյուր հազար» թվով և բառերով:

2) Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ բաժնի 01.6.1 դասակարգմամբ «Տեղեկատվական ծառայություններ» 4234 հոդվածում  գրված «500000 հինգ հարյուր հազար» թիվը և բառերը փոխարինել «800000 ութ հարյուր հազար» թվով և բառերով: 

3) Նախադպրոցական կրթություն բաժնի 09.1.1 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածում գրված «439712500 չորս հարյուր  երեսունինը միլիոն յոթ հարյուր տասներկու  հազար հինգ հարյուր»  թիվը  և  բառերը  փոխարինել «440112500 չորս հարյուր քառասուն միլիոն մեկ հարյուր տասներկու հազար հինգ հարյուր» թվով և բառերով: /Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի թվով 4 մանկապարտեզների շենքերի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության անցկացման և եզրակացության տրամադրման ծառայություններ - 400000 (չորս հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ/։

4) Նավթամթերք և բնական գազ բաժնի 04․3․2 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կառուցում» 5112 հոդվածում գրված «69249900 վաթսունինը միլիոն երկու հարյուր քառասունինը հազար ինը հարյուր» թիվը և բառերը փոխարինել «132852900 մեկ հարյուր երեսուներկու միլիոն ութ հարյուր հիսուներկու հազար ինը հարյուր» թվով և բառերով։ /<<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի թվով վեց բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում>> սուբվենցիոն ծրագրի շրջանակներում պետական բյուջեից հատկացում՝  60%- 63603000 (վաթսուներեք միլիոն վեց հարյուր երեք հազար) Հայաստանի Հանրապետության դրամ/

5) Ճանապարհային տրանսպորտ բաժնի 04.5.1 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածում գրված «98823324.40 իննսունութ միլիոն ութ հարյուր քսաներեք հազար երեք հարյուր քսանչորս դրամ քառասուն լումա» թիվը և բառերը փոխարինել «249482624․40 երկու հարյուր քառասունինը միլիոն չորս հարյուր ութսուներկու հազար վեց հարյուր քսանչորս դրամ քառասուն լումա» թվով և բառերով: /«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի թվով 14 բնակավայրերի փողոցների տուֆ քարով սալապատում» սուբվենցիոն ծրագրի համայնքային ներդրում՝ 35% - 150659300/մեկ հարյուր հիսուն միլիոն վեց հարյուր հիսունինը հազար երեք հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ/

6) Ոռոգում բաժնի 04.2.4 դասակարգմամբ «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» 4251 հոդվածում գրված «1000000» թիվը և բառերը փոխարինել «13420900 տասներեք միլիոն չորս հարյուր քսան հազար ինը հարյուր» թվով և բառերով: /«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սելավատարների և ձորակների գաբիոնների մաքրման աշխատանքներ»  - 12420900 (տասներկու միլիոն չորս հարյուր քսան հազար ինը հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ/

7) Արտադպրոցական դաստիարակություն բաժնի 09․5․1 դասակարգմամբ «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածում գրված «283077000 երկու հարյուր ութսուներեք միլիոն յոթանասունյոթ հազար» թիվը և բառերը փոխարինել «286577000 երկու հարյուր ութսունվեց միլիոն հինգ հարյուր յոթանասունյոթ հազար» թվով և բառերով: Այդ թվում «Արթիկի ֆուտբոլի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն տողի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածում  գրված «25157000 քսանհինգ միլիոն մեկ հարյուր հիսունյոթ հազար» թիվը և բառերը փոխարինել «286577000 երկու հարյուր ութսունվեց միլիոն հինգ հարյուր յոթանասունյոթ հազար» թվով և բառերով

8) Գրադարաններ բաժնի 08․2․1 դասակարգմամբ «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» 4639 հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «1995000 մեկ միլիոն ինը հարյուր իննսունհինգ հազար» թվով և բառերով։ / «Գրադարանային ծառայության բարելավում» դրամաշնորհային ծրագիր/

9) Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ բաժնի 11.1.2 դասակարգմամբ «Պահուստային միջոցներ» (4891) հոդվածում գրված «356393200 երեք հարյուր հիսունվեց միլիոն երեք հարյուր իննսուներեք հազար երկու հարյուր» թիվը և բառերը փոխարինել «186618000 մեկ հարյուր ութսունվեց միլիոն վեց հարյուր տասնութ հազար» թվով և բառերով:

10) Համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից «151059300 մեկ հարյուր հիսունմեկ միլիոն հիսունինը հազար երեք հարյուր» Հայաստանի Հանրապետության դրամ հատկացնել համայնքի ֆոնդային բյուջե:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԷՄՄԱ ՅԱՅԼՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner