Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և 2023 թվականի օգոստոսի 2-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 02082023-08-0025 վկայականը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Տալ համաձայնություն աճուրդային կարգով օտարել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք Արթիկ քաղաք Ս.Կասյան փողոց 1 հողամաս հասցեում գտնվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող, 2023 թվականի օգոստոսի 2-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N02082023-08-0025 վկայականով փաստագրված, 0,055հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը:
2. Օտարման մեկնարկային գին սահմանել 1քմ-ի համար` 3000 (երեք հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: