Այսօր: Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 92
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



10 ապրիլի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ԱՆՈՒՇԱՎԱՆ 12-ՐԴ ՓՈՂՈՑ 28 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳԵՎՈՐԳ ՀԱՄԼԵՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՐԻԱՄ ՀԱՄԼԵՏԻ ՄԱՏԻՆՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 8-րդ կետով, 9-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով, հիմք ընդունելով 2012 թվականի դեկտեմբերի 11-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով /N 11122012-08-0242/, կադաստրի կոմիտեի 2023թվականի դեկտեմբերի 31-ի հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 2023NKNCSS ծածկագրով տեղեկանքը և Գևորգ Համլետի Վարդանյանի 2024թվականի հունվարի 19-ի N 425 դիմումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Անուշավան գյուղի բնակիչներ Գևորգ Համլետի Վարդանյանին (ծնված 1990թվականի դեկտեմբերի 02-ին) և Մարիամ Համլետի Մատինյանին (ծնված 1981թվականի փետրվարի 26-ին) սեփականության իրավունքով պատկանող 0,12300հա մակերեսով, 08-002-0027-0024 կադաստրային ծածկագրով հողատարածքում ինքնակամ կառուցված 58,28քմ արտաքին մակերեսով անասնաշենքը և 2,56քմ արտաքին մակերեսով շվաքարանը ճանաչել օրինական: 2.Ընդունել ի գիտություն, որ 1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը: 2)Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: 3.Սահմանել, որ սեփականատերը 1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվին պետք է վճարի 31905(երեսունմեկ հազար ինն հարյուր հինգ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը: 2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը: 4.60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած: 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գևորգ Համլետի Վարդանյանին և Մարիամ Համլետի Մատինյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԳԱՅԱՆԵ ՌԵՀԱՆՅԱՆ   Արկադի Գրիգորյան   ՏԱԹև ԱՂԱՔԱՐՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝cd083a07-7eb4-434a-abbc-9e5f71cda768



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner