Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետություն օրենքի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 37-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 1․Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2025 թվականի մարտի 21-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2025 թվականի փետրվարի 11-ի թիվ 182-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 445-Ա որոշումը: 2․Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում իրազեկման օրվան հաջորդող օրվանից: