Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետի, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի 2024թվականի հունվարի 11-ի N 0.1//00215-2024 գրությամբ ներկայացված առաջարկությունները, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ 2023թվականի դեկտեմբերի 21-ից 26-ը իրականացված իրավական հսկողության արդյունքների վերաբերյալ կազմված 2024թվականի հունվարի 10-ի թիվ ԻՀ 03 արձանագրությունում նշված խախտումներն ամբողջությամբ ընդունել ի գիտություն՝ համաձայն հավելվածի։
- Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայքի ղեկավար Անանիկ Ոսկանյանին՝ միջոցներ ձեռնարկել համայնքում իրակա-նացված իրավական հսկողության արդյունքում արձանագրված խախտումներն ամբողջութ յամբ և սահմանված ժամկետներում վերացնելու, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ:
- Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանի վրա:
|