Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արթուր Վազգենի Բաղդասարյանի (ծնված 1965 թվականի հոկտեմբերի 12-ին) 2025 թվականի սեպտեմբերի 09-ի N 5463 դիմումը:
Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությ ան Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ գյուղի 8-րդ փողոց, 1-ին փակուղի, 4 բնակելի տուն հասցեում 08-079-0024-0020 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0․06463 հա (չեն պահպանվել հողհատկացման քաղաքաշինական փաստաթղթերը), որը օգտագործում է Արթուր Վազգենի Բաղդասարյանը: 0․06463 հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:
Հաշվի առնելով, որ Արթուր Վազգենի Բաղդասարյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի պահպանվել հողհատկացման փաստաթղթերը, բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը և ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ կետով, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 53-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Մեծ Մանթաշ գյուղի 8-րդ փողոց, 1-ին փակուղի, 4 բնակելի տուն հասցեում գտնվող հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Մեծ Մանթաշ գյուղի 8-րդ փողոց, 1-ին փակուղի, 4 բնակելի տուն :
2.Վերականգնել Արթուր Վազգենի Բաղդասարյանի հողօգտագործման իրավունքը Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Մեծ Մանթաշ գյուղի 8-րդ փողոց, 1-ին փակուղի, 4 բնակելի տուն հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0․06463 հա մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0․06463 հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:
3. Հողամասում 2001 թվականից հետո կառուցված շինությունները թողնել ինքնակամ:
4.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: