Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի Արթիկ համայնքի Գեղանիստ գյուղի բնակիչ Մանվել Հմայակի Սարիբեկյանի 2025 թվականի փետրվարի 6-ի թիվ 715 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ գյուղ Գեղանիստ 14-րդ փողոց 2-րդ փակուղի 3/1 հասցեում գտնվող 08-030-0056-0002 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,38243հա, որը Մանվել Հմայակի Սարիբեկյանին, Բավական Գառնիկի Սարիբեկյանին և Ռուդիկ Մանվելի Սարիբեկյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, (հիմք՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Գեղանիստ գյուղի 1991 թվականի մարտի 08-ի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի N 2 որոշում) և Մանվել Հմայակի Սարիբեկյանի, Բավական Գառնիկի Սարիբեկյանի և Ռուդիկ Մանվելի Սարիբեկյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Վերականգնել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Գեղանիստ 14-րդ փողոց 2-րդ փակուղի 3/1 բնակելի տուն հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Մանվել Հմայակի Սարիբեկյանի (ծնված 1966 թվականի սեպտեմբերի 26-ին), Բավական Գառնիկի Սարիբեկյանի (ծնված 1971 թվականի մայիսի 28-ին) և Ռուդիկ Մանվելի Սարիբեկյանի (ծնված 1990 թվականի նոյեմբերի 19-ին) հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0,38243հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,38243հա մակերեսով հողամասի և մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շենք-շինությունների նկատմամբ:
2․Հողամասում առկա է 2001 թվականից հետո կառուցված ինքնակամ շինություններ:
3.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մանվել Հմայակի Սարիբեկյանին, Բավական Գառնիկի Սարիբեկյանին և Ռուդիկ Մանվելի Սարիբեկյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: