Այսօր: Կիրակի, 29 Հունիսի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



24 հունիսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵՂՐԱՇԵՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՈՒ ԱՄՐԱԿԱՅՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՏԵՓԱՆ ԼԻՊԱՐԻՏ ԼԵՐՄՈՆՏՈՎԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մեղրաշեն գյուղի բնակիչ Լիպարիտ Լերմոնտովի Մաթևոսյանի կողմից լիազորված Հայկազ Լերմոնտովի Մաթևոսյանի 2025 թվականի ապրիլի 25-ի թիվ 2301 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ գյուղ Մեղրաշեն 10-րդ փողոց 5/1 հասցեում գտնվող 08-083-0001-0018 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0․06794հա, որը Լիպարիտ Լերմոնտովի Մաթևոսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է: Հաշվի առնելով, որ շենք-շինությունը կառուցվել է մինչև 2001 թվականը, (հիմք՝ 2025 թվականի ապրիլի 17-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, գրանցամատյան թիվ 1800) և Լիպարիտ Լերմոնտովի Մաթևոսյանի շինության զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Մեղրաշեն 10-րդ փողոց 5/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Լիպարիտ Լերմոնտովի Մաթևոսյանի(ծնված 1964 թվականի սեպտեմբերի 11-ին) հողօգտագործման իրավունքը՝ շենք-շինության զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0․06794հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0․06794հա մակերեսով հողամասի և մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շենք-շինությունների նկատմամբ: 2. Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով: 3. Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լիպարիտ Լերմոնտովի Մաթևոսյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արկադի Գրիգորյան   ՍԵՐԳԵՅ ԱԼԵՔՅԱՆ   Նարեկ Սահակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝9f0b0213-d28f-4e94-8eea-13b615718bcb



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner