Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Անահիտ Գեղամի Վարդանյանի 2024թվականի հոկտեմբերի 04-ի N 5456 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Նահապետավան գյուղում Կարապետ Զարզանդի Վարդանյանին (ծնված 1958 թվականի հոկտեմբերի 02-ին), Անահիտ Գեղամի Վարդանյանին (ծնված 1964 թվականի փետրվարի 22-ին), Արկադի Կարապետի Վարդանյանին (ծնված 1986 թվականի ապրիլի 30-ին) և Արաիկ Կարապետի Վարդանյանին (ծնված 1987 թվականի հունիսի 10-ին) 2001 թվականի մայիսի 30-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով /N 393054/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Նահապետավան գյուղում գտնվող 08-086-0033-0001 կադաստրային ծածկագրով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Նահապետավան, 1-ին փողոց, 4/1 բնակելի տուն հասցեն: