Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի Արթիկ համայնքի Լեռնակերտ գյուղի բնակիչ Նորիկ Փայլակի Մխիթարյանի 2025 թվականի փետրվարի 6-ի թիվ 715 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ գյուղ Լեռնակերտ 5-րդ փողոց 2-րդ նրբանցք 9 հասցեում գտնվող 08-046-0046-0005 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,09500հա, որը Նորիկ Փայլակի Մխիթարյանին և Գոհարիկ Ռուբենի Մխիթարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, (հիմք՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Լեռնակերտ գյուղի 1991 թվականի ապրիլի 16-ի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի N10 որոշում) և Նորիկ Փայլակի Մխիթարյանի և Գոհարիկ Ռուբենի Մխիթարյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարմանկարգի 28-րդ կետով, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 53-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Լեռնակերտ գյուղում գտնվող, 08-046-0046-0005 կադաստրային ծածկագրով, 0,09500հա մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Լեռնակերտ 5-րդ փողոց 2-րդ նրբանցք 9 բնակելի տուն հասցեն: 2.Վերականգնել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Լեռնակերտ 5-րդ փողոց 2-րդ նրբանցք 9 բնակելի տուն հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Նորիկ Փայլակի Մխիթարյանի(ծնված 1960 թվականի հունվարի 20-ին) և Գոհարիկ Ռուբենի Մխիթարյանի (ծնված 1965 թվականի մայիսի 8-ին) հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0,09500հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,09500հա մակերեսով հողամասի և մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շենք-շինությունների նկատմամբ: 3․ Հողամասում առկա է 2001 թվականից հետո կառուցված ինքնակամ շինություններ: 4. Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով: 5. Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նորիկ Փայլակի Մխիթարյանին և Գոհարիկ Ռուբենի Մխիթարյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: