Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներով,հիմք ընդունելով 2024 թվականի հունիսի 20-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման №20062024-08-0021 վկայականը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Ընդունել համայնքի ղեկավարի առաջարկությունը,աճուրդային եղանակով օտարել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկի համայնք Սարատակ գյուղում գտնվող,08-105-0206-0006 կադաստրային ծածկագրով, 0,0088հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասը:
2.Օտարման մեկնարկային գին հաստատել 1քմ-ի համար 189,5 (հարյուր ութսունինը դրամ հինգ լումա) Հայաստանի Հանրապետության դրամ, ընդհանուր 0,0088 հեկտարի համար՝ 16676 (տասնվեց հազար վեց հարյուր յոթանասունվեց Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից: |