Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, հիմք ընդունելով 2025 թվականի ապրիլի 16-ի գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը մերժելու մասին N Կ-16042025-08-0187 որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2025 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ գյուղի 1-ին փողոց 115 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Սվետլանա Ռազմիկի Մեյրոյանի, Մարիամ Պապի Մեյրոյանի և Էդիկ Պապի Մեյրոյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին» N 267 որոշման մեջ «բնակելի տուն» բառերը փոխարինել «ավտոտնակ» բառով:
2․Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում իրազեկման օրվան հաջորդող օրվանից: