Այսօր: Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N -Ն
 

Զեկ. ԷՄՄԱ ՅԱՅԼՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 172-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով,  90-րդհոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ մասերով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով,  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

 

Ո Ր Ո Շ Ո Ի Մ   Է՝

 Հայաստանի  Հանրապետության  Շիրակի  մարզի  Արթիկ  համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 14-ի  «Հայաստանի  Հանրապետության  Շիրակի  մարզի  Արթիկ  համայնքի 2024 թվականի  բյուջեն  հաստատելու  մասին» թիվ 172-Ն որոշման  մեջ  բյուջեի եկամտային և ծախսային մասերում  կատարել հետևյալ փոփոխությունները.

1․ Եկամտային մաս

1) «Պետական բյուջեից կապիտալ ծախսերի նպատակային հատկացումներ /սուբվենցիաներ/» 1261 տողում գրված «575517000 հինգ հարյուր յոթանասունհինգ միլիոն հինգ հարյուր տասնյոթ հազար» թիվը և բառերը փոխարինել «622327000 վեց հարյուր քսաներկու միլիոն երեք հարյուր քսանյոթ հազար» թվով և բառերով։ /«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ բնակավայրի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի պետական բյուջեից հատկացում՝ 45% - 46810000 (քառասունվեց միլիոն ութ հարյուր տաս հազար) Հայաստանի Հանրապետության դրամ։/

2․ Ծախսային մաս

1) Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) բաժնի 01․6․1 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածում գրված «18137000 տասնութ միլիոն մեկ հարյուր երեսունյոթ հազար» թիվը և բառերը փոխարինել «22672300 քսաներկու միլիոն վեց հարյուր յոթանասուներկու հազար երեք հարյուր» թվով և բառերով։ /Հայաստանի Հանրապետության Շիրակի Մարզի Արթիկի համայնքապետարանի կից մասնաշենքի դրսի և ներսի հատվածներում վերանորոգման աշխատանքներ։/

2) Ճանապարհային տրանսպորտ բաժնի 04․5․1 դասակարգմամբ «Նախագծահետազոտական ծախսեր» 5134 հոդվածում գրված «4000000 չորս միլիոն» թիվը և բառերը փոխարինել «9949600 ինը միլիոն ինը հարյուր քառասունինը հազար վեց հարյուր» թվով և բառերով։ /Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի թվով 12 բնակավայրի ներհամայնքային ճանապարհների տուֆ քարով սալապատման և ջրահեռացման համակարգերի անցկացման աշխատանքների կատարման նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման խորհրդատվական ծառայություններ - 3999600 /երեք միլիոն ինը հարյուր իննսունինը հազար վեց հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի փողոցների ասֆալտապատման հիմնանորոգման աշխատանքների կատարման նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման խորհրդատվական ծառայություններ - 1950000 /մեկ միլիոն ինը հարյուր հիսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ։/

 3) Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայություններ (այլ դասերին չպատկանող) բաժնի 06․6․1 դասակարգմամբ «Նախագծահետազոտական ծախսեր» 5134 հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «3790000 երեք միլիոն յոթ հարյուր իննսուն հազար» թվով և բառերով։ /Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի թվով 26 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքների կատարման  նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման խորհրդատվական ծառայություններ։/

4) Նավթամթերք և բնական գազ բաժնի 04․3․2 դասակարգմամբ «Նախագծահետազոտական ծախսեր» 5134 հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «1590000 մեկ միլիոն հինգ հարյուր իննսուն հազար» թվով և բառերով։ /Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Գեղանիստ և Արևշատ բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքների կատարման նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման խորհրդատվական ծառայություններ։/

5) Արտադպրոցական դաստիարակություն բաժնի 09․5․1 դասակարգմամբ «Նախագծահետազոտական ծախսեր» 5134 հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «3900000 երեք միլիոն ինը հարյուր հազար» թվով և բառերով։ /Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Արթիկի գեղարվեստի դպրոց», «Արթիկի Միսաք Մանուշյանի անվան գեղագիտական դաստիարակության կենտրոն», «Արթիկի մարզադպրոց», «Անուշավանի Սուրեն Սոսյանի անվան արվեստի և սպորտի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում վերանորոգման աշխատանքների կատարման նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման խորհրդատվական ծառայություններ։/

6) Ոռոգում բաժնի բաժնի 04․2․4 դասակարգմամբ «Նախագծահետազոտական ծախսեր» 5134 հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «2500000 երկու միլիոն հինգ հարյուր հազար» թվով և բառերով։ /Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի թվով 6 բնակավայրերի ոռոգման համակարգերի կառուցման աշխատանքների կատարման նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման խորհրդատվական ծառայություններ։/

7) Հանգստի և սպորտի ծառայություններ բաժնի 08․1․1 դասակարգմամբ «Այլ կապիտալ դրամաշնորհներ» 4657 հոդվածում գրված «1700000 մեկ միլիոն յոթ հարյուր հազար» թիվը և բառը փոխարինել «3200000 երեք միլիոն երկու հարյուր հազար» թվով և բառերով։ /Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրի այգու վերանորոգման ծրագրի համաֆինանսավորման գումարի ավելացում - 1500000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ։/

8) Նախադպրոցական կրթություն բաժնի 09․1․1 դասակարգմամբ «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային կազմակերպություններին)» 4511 հոդվածում գրված «506143800 հինգ հարյուր վեց միլիոն մեկ հարյուր քառասուներեք հազար ութ հարյուր» թիվը և բառերը փոխարինել «508953800 հինգ հարյուր ութ միլիոն ինը հարյուր հիսուներեք հազար ութ հարյուր» թվով և բառերով։ Այդ թվում «Արթիկի թիվ 1 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն տողի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային կազմակերպություններին)» 4511 հոդվածում գրված «40542500 քառասուն միլիոն հինգ հարյուր քառասուներկու հազար հինգ հարյուր» թիվը և բառերը փոխարինել «41842500 քառասունմեկ միլիոն ութ հարյուր քառասուներկու հազար հինգ հարյուր» թվով և բառերով։ «Արթիկի թիվ 3 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն տողի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային կազմակերպություններին)» 4511 հոդվածում գրված «52477800 հիսուներկու միլիոն չորս հարյուր յոթանասունյոթ հազար ութ հարյուր» թիվը և բառերը փոխարինել «53987800 հիսուներեք միլիոն ինը հարյուր ութսունյոթ հազար ութ հարյուր» թվով և բառերով։ 

9) Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ բաժնի 08․2․3 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածում գրված «247800 երկու հարյուր քառասունյոթ հազար ութ հարյուր» թիվը և բառերը փոխարինել «47057800 քառասունյոթ միլիոն հիսունյոթ հազար ութ հարյուր» թվով և բառերով։ /«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ բնակավայրի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի պետական բյուջեից հատկացում՝ 45% - 46810000 (քառասունվեց միլիոն ութ հարյուր տաս հազար) Հայաստանի Հանրապետության դրամ։/

10) Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ բաժնի 11.1.2 դասակարգմամբ «Պահուստային միջոցներ» (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) հոդվածում գրված «128752600 մեկ հարյուր քսանութ միլիոն յոթ հարյուր հիսուներկու հազար վեց հարյուր» թիվը և բառերը փոխարինել «102177700 մեկ հարյուր երկու միլիոն մեկ հարյուր յոթանասունյոթ հազար յոթ հարյուր» թվով և բառերով:

11) Համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից «22264900 քսաներկու միլիոն երկու հարյուր վաթսունչորս հազար ինը հարյուր» Հայաստանի Հանրապետության դրամ հատկացնել համայնքի ֆոնդային բյուջե:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՅԱՆԵ ՎԱՐԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner