Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով և 9-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ՇԴ/0771/02/24 քաղաքացիական գործով կայացրած վճիռը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է` 1.Ընդունել համայնքի ղեկավարի առաջարկությունը,վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Բ․Ղարիբջանյան փողոց 31/10 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Հարություն Ներսիկի Հարությունյանի հողօգտագործման իրավունքը՝ 0,0031 հա մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,0031 հա մակերեսով հողամասի նկատմամբ: 2. Ընդունել ի գիտություն, որ Հարություն Ներսիկի Հարությունյանը համապատասխան համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի՝ վճարման պահին գործող կադաստրային արժեքը՝ 60000(վաթսուն հազար ) Հայաստանի Հանրապետության դրամ: 3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |