Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Ժիրայր Ռազմիկի Հակոբյանի 2024 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 6619 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փոքր Մանթաշ գյուղում գտնվող, 2002 թվականի սեպտեմբերի 27-ի անշարժ գույքի սեփականության(օգտագործման) իրավունքի գրանցման №961137 վկայականով փաստագրված, 08-115-0001-0077 կադաստրային ծածկագրով, 0,015հա մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Փոքր Մանթաշ 1-ին փողոց 1-ին փակուղի 2 շինություն հասցեն: