Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 13-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԷՄՄԱ ՅԱՅԼՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 172-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով,  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի   1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով,  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ի Մ   Է՝

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2023թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 172-Ն որոշման մեջ բյուջեի եկամտային և ծախսային մասերում կատարել հետևյալ փոփոխությունները.

1. Եկամտային մաս

«Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ» (սուբվենցիաներ) 1261 տողում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «304741900 երեք հարյուր չորս միլիոն յոթ հարյուր քառասունմեկ հազար ինը հարյուր» թվով և բառերով: /«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի Իսահակյան թիվ 60 հասցեում գտնվող թիվ 1 մանկապարտեզի և Լեռնակերտ բնակավայրի մանկապարտեզի շենքերի հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի պետական բյուջեից հատկացում 75% - 232510.0 (երկու հարյուր երեսուներկու միլիոն հինգ հարյուր տաս հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սպանդարյան և Նոր Կյանք բնակավայրերի ոռոգման համակարգերի կառուցում» սուբվենցիոն ծրագրի պետական բյուջեից հատկացում 65% - 72231900 (յոթանասուներկու միլիոն երկու հարյուր երեսունմեկ հազար ինը հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ/:

2. Ծախսային մաս

1) Նախադպրոցական կրթություն բաժնի 09.1.1 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածում գրված «2810400 երկու միլիոն ութ հարյուր տաս հազար չորս հարյուր» թիվը և բառերը փոխարինել «235320400 երկու հարյուր երեսունհինգ միլիոն երեք հարյուր քսան հազար չորս հարյուր» թվով և բառերով: /«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի Իսահակյան թիվ 60 հասցեում գտնվող թիվ 1 մանկապարտեզի և Լեռնակերտ բնակավայրի մանկապարտեզի շենքերի հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում պետական բյուջեի հատկացում 75% -232510000 /երկու հարյուր երեսուներկու միլիոն հինգ հարյուր տաս հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ: 

       2) Ոռոգում բաժնի 04.2.4 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կառուցում» 5112 հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «72231900 յոթանասուներկու            միլիոն երկու հարյուր երեսունմեկ հազար ինը հարյուր» թվով և բառերով: / «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սպանդարյան և Նոր Կյանք            բնակավայրերի ոռոգման համակարգերի կառուցում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում պետական բյուջեի հատկացում 65%/: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԷՄՄԱ ՅԱՅԼՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner