Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Զորիկ Լևոնի Մատինյանի 2024թվականի նոյեմբերի 01-ի N 6026 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Արևշատ գյուղում Սիմիզար Սարգսի Մատինյանին (ծնված 1930 թվականին) 2003 թվականի ապրիլի 04-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով /N 1362397/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արևշատ գյուղում գտնվող 08-021-0004-0020 կադաստրային ծածկագրով 0,095հա մակերեսով տնամերձ հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Արևշատ, 26 հողամաս հասցեն: